Jump to content

Կամեննովի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամեննովի տուն
Հիմնական տվյալներ
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կամեննովի տուն (ռուս.՝ Дом Каменнова), 19-րդ դարի կեսերի երկհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում։ Գտնվում է Իտալական նրբանցք, 27 հասցեում։ Շենքը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է` համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։

Կամեննովի տունը Տագանրոգում սկզբնապես կառուցվել է որպես եկամտաբեր տուն։ Կառուցվել է 1850 թվականին՝ վաճառական Ա. Ա. Մոնետիի միջոցներով, 1880 թվականի վերջում դարձել է կալվածատեր Միխայիլ Պետրովիչ Կամեննովի սեփականությունը։ Տագանրոգ քաղաքի պատմության մեջ Մոնետիի անունը հանդիպում է որբերին հույն գաղթական երեխաներին Պետերբուրգ ուղեկցելու և Ղրիմի պատերազմի ընթացքում դեսանտային կորպուսի ափհանման հետմղման կապակցությամբ, երբ կանխվել է քաղաքի հրդեհը։ Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է։

Այս տանն ապրել են բանաստեղծուհի և թարգմանչուհի Սոֆյա Յակովլևնա Պառնոկը, բանաստեղծ, երաժիշտ, խորհրդային ջազի ռահվիրաներից, թարգմանիչ, պարող, պարուսույց Վալենտին Պառնախը, բանաստեղծուհի Ելիզավետա Տարախովսկայան[1]։

Գավառագիտական շրջանակներում այս տունն անվանում են վերջին սեփականատիրոջ անունով՝ Կամեննովի տուն։ Այն կառուցվել է հարավային կլասիցիզմին բնորոշ ոճով։ Մի կողմից դուրս է գալիս դեպի Ալեքսանդրի փողոց։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկուղային տարածքներով այս երկհարկանի շենքի պատուհանները շրջանակված են երեսկալներով և կողպեքային քարերով։ Երկրորդ հարկում պատուհանների վերևում զարդաքիվեր են։ Երկրորդ հարկն առանձնանում է քիվի ատամնիկներով և լողաթավոր միջհարկային գոտիով։ Մուտքեր ունի ինչպես Ալեքսանդրի փողոցի, այնպես էլ բակի կողմից։

Շենքի ճակատը սվաղված է և երկգույն է ներկված։ Ընդհանուր ֆոնն ուներ դեղին գույն, ճարտարապետական մանրամասները ներկված էին սպիտակ, ինչն ընդգծում էր դրանք։ Ներկայումս սա բնակելի տուն է, ներկված է բաց կանաչ։ Գտնվում է բավարար վիճակում։ 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման համաձայն՝ ընդգրկված է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0
  • Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. — С. 9. — ISBN 978-5-904585-27-3.
  •  Гаврюшкин О. П. Мари Вальяно и другие. Таганрог. Изд. МИКМ. 2001.
  • Мислер Н. Парнах Валентин Яковлевич // Энциклопедия русского авангарда / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. II: Л—Я. — С. 227. — ISBN 978-5-902801-11-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Баташев А. Советский джаз. — М.: Музыка, 1972. — 176 с.